Կենտրոնական իշխանությունների բոլոր քայլերն, այդ թվում ոստիկանության պահակակետի տեղադրումը, ծառայում են ապաէսկալացիային, կայունության ապահովման խնդիրներին. Քեթևան Ցիխելաշվիլի
Կենտրոնական իշխանությունների բոլոր քայլերն, այդ թվում ոստիկանության պահակակետի տեղադրումը, ծառայում են ապաէսկալացիային, կայունության ապահովման խնդիրներին. Քեթևան Ցիխելաշվիլի

Մեր կողմից ձեռնարկած յուրաքանչյուր քայլ ուղղված է իրավիճակի ապաէսկալացման և ընդհանրապես անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ, այնպես, ինչպես Չորչանա գյուղի մոտ գտնվող ոստիկանության պահակակետը,- այս մասին հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար, Քեթևան Ցիխելաշվիլին:

Համապատասխանաբար, նրա խոսքով, պահակակետի հետ կապված բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչների հայտարարությունները անհիմն են:

«Այս հարցով հայտարարությունները բացարձակապես անհիմն էին և չարդարացված, բոլոր առումներով, և ոչ միայն իրավական: Մենք հույս ունենք, որ տեղի կունենա տեխնիկական հանդիպում: Տեղում  գտնվում են Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը, Ժնևյան բանակցությունների համանախագահը: Գտնում եմ, անհրաժեշտ է մտածել, որ ոչ մեկի հետաքրքրության մեջ չի մտնում իրավիճակի սրումը, ինչպես բռնազավթված գծի մի կողմում, այնպես էլ երկրորդ, կլինի դա Չորչանա գյուղը, կամ Ծնելիսին, դա կապ չունի»,-հայտարարել է պետնախարարը:

Ըստ նրա, Վրաստանի բնակչության անվտանգությունը հավասարապես կարևոր է Վրաստանի կենտրոնական իշխանությունների համար, և այդ ուղղությամբ պետությունը ջանքեր չի խնայում:

«Ցանկանում եմ կրկնել իմ կոչը և հույս հայտնել, որ բոլորը զերծ մնան սուր հայտարարություններ և մեկնաբանություններ անելուց»,-հայտարարել է Ցիխելաշվիլին:

Դրա հետ մեկտեղ պետնախարարը արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված լրատվությանը, իբր մոտակա գյուղերից իրականացվում է բնակչության տարհանում: Ցիխելաշվիլիի խոսքով դա չի համապատասխանում իրականությանը:

Բռնազավթված Ցխինվալիի դե-ֆակտո ռեժիմի ներկայացուցիչների պահանջի վերջնաժամկետը լրացել է: Նրանք պահանջել էին մինչև օգոստոսի 30-ի ժամը 06:00-ն վերացնել վրացական պահակակետը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Լաշա Դարսալիան, պահակակետի վերացման հարցը նույնիսկ չի քննարկվել և դա միշտ եղել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք, ինչը գրանցված է այդ թվում, Եվրամիության դիտորդական առաքելության կողմից: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է Չորչանայի պահակակետի մոտ գտնվող Վրաստանի անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեն, տվյալ պահին իրավիճակը կայուն է:

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը օգոստոսի 29-ին տարածել էր լրատվություն, որի համաձայն, Խաշուրի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մոտակայքում, բռնազավթված տարածքում նկատվում է բռնազավթիչ ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժ: Ինչպես առաջին ալիքին ասել են գերատեսչությունում, նշվածը իրենից ներկայացնում է նպատակաուղղված սադրանք և էականորեն վնասում է տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրին:

 

 

Թողնել մեկնաբանություն