Կենտրոնական իշխանությունների բոլոր քայլերն, այդ թվում ոստիկանության պահակակետի տեղադրումը, ծառայում են ապաէսկալացիային, կայունության ապահովման խնդիրներին. Քեթևան Ցիխելաշվիլի
Մեր կողմից ձեռնարկած յուրաքանչյուր քայլ ուղղված է իրավիճակի ապաէսկալացման և ընդհանրապես անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ, այնպես, ինչպես Չորչանա գյուղի մոտ գտնվող ոստիկանության պահակակետը,- այս մասին հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար, Քեթևան Ցիխելաշվիլին:
Համապատասխանաբար, նրա խոսքով, պահակակետի հետ կապված բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչների հայտարարությունները անհիմն են:
«Այս հարցով հայտարարությունները բացարձակապես անհիմն էին և չարդարացված, բոլոր առումներով, և ոչ միայն իրավական: Մենք հույս ունենք, որ տեղի կունենա տեխնիկական հանդիպում: Տեղում գտնվում են Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը, Ժնևյան բանակցությունների համանախագահը: Գտնում եմ, անհրաժեշտ է մտածել, որ ոչ մեկի հետաքրքրության մեջ չի մտնում իրավիճակի սրումը, ինչպես բռնազավթված գծի մի կողմում, այնպես էլ երկրորդ, կլինի դա Չորչանա գյուղը, կամ Ծնելիսին, դա կապ չունի»,-հայտարարել է պետնախարարը:
Ըստ նրա, Վրաստանի բնակչության անվտանգությունը հավասարապես կարևոր է Վրաստանի կենտրոնական իշխանությունների համար, և այդ ուղղությամբ պետությունը ջանքեր չի խնայում:
«Ցանկանում եմ կրկնել իմ կոչը և հույս հայտնել, որ բոլորը զերծ մնան սուր հայտարարություններ և մեկնաբանություններ անելուց»,-հայտարարել է Ցիխելաշվիլին:
Դրա հետ մեկտեղ պետնախարարը արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված լրատվությանը, իբր մոտակա գյուղերից իրականացվում է բնակչության տարհանում: Ցիխելաշվիլիի խոսքով դա չի համապատասխանում իրականությանը: