Կախա Կալաձեն ծանոթացել է Վարկեթիլիում ընթացող ֆուտբոլային համալիրի շինարարական աշխատանքներին
Կախա Կալաձեն ծանոթացել է Վարկեթիլիում ընթացող ֆուտբոլային համալիրի շինարարական աշխատանքներին

Վարկեթիլիում , ֆուտբոլային համալիրի շինարարական աշխատանքներին է ծանոթացել Թբիլիսիի քաղաքապետը:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, ֆուտբոլային համալիրի շինարարությունն ավարտվելու է ընթացիկ տարվա դեկտեմբերին: Նրա տեղեկությամբ, նման տիպի հրապարակներ կառուցվելու են Թբիլիսիի բոլոր շրջաններում:

«Շատ լավ նախագիծ է իրականացվում Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Վարկեթիլիում կառուցվում է բոլոր չափանիշներին համապատասխան ֆուտբոլի հրապարակ, որը կլինի արհեստական ծածկույթով, ինչպես նաև հաշվի առնված՝ 300 հանդիսատեսի համար: Մեզ համար շատ կարևոր է առողջ ապրելակերպը խրախուսելը: Մեր նպատակն է, որպեսզի նման հրապարակներ լինեն բոլոր շրջաններում»,- հայտարարել է Կալաձեն:

Նախագծի համաձայն, ֆուտբոլային համալիրը կառուցվում է Վարկեթիլի 3, IV միկրոշրջանում և և դրա արժեքն է 2 100 000 լարի:

Աշխատանքների ընթացքին Կախա Կալաձեի հետ միասին ծանոթացել է նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին: