Կախա Կալաձեն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ անցկացրել է առցանց հանդիպում
Կախա Կալաձեն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ անցկացրել է առցանց հանդիպում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի և տեղակալ Իլիա Էլոշվիլու հետ միասին առցանց հանդիպում է անցկացրել շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր, պարզել, արդյոք խնդիր են ծագել շինարարական բիզնեսի համար՝ կորոնավիրուսի համավարակի և երկրում գործող արտակարգ դրության պայմաններում:

«Մեր երկրի էկոնոմիկայում ձեր ուղղությունը կարևոր է, ինչպես էկոնոմիկայի զարգացման տեսանկյունից, այնպես էլ՝ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Համապատասխանաբար, հետաքրքիր է ձեր կարծիքը, թե ինչ խնդիրների եք բախվել այսօր, երբ մեր երկիրը գտնվում է արտակարգ դրության ռեժիմում և գործում են մի շարք սահմանափակումներ»,- դիմել է Կալաձեն շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպումը, որին մասնակցել է մոտ 30 շինարարական ընկերության ներկայացուցիչ, ընթացել է հարց-պատասխան ռեժիմում:

Կախա Կալաձեն շինարարության ոլորտի ներկայացուցիչներին խոստացել է պետության կողմից աջակցություն: