Կախա Կալաձե. Վարկեթիլիում հրդեհի հետևանքով տուժածների թեման կքննարկվի անհատական կերպով, պատրաստ ենք ներգրավվել և հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել
Կախա Կալաձե. Վարկեթիլիում հրդեհի հետևանքով տուժածների թեման կքննարկվի անհատական կերպով, պատրաստ ենք ներգրավվել և հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել

Ապահովագրական ընկերությունը հայտնել է պատրաստակամություն, որ Վարկեթիլիի շուկայում հրդեհի հետևանքով բոլոր տուժածների վնասը կփոխհատուցվի, որի մասին կխոսվի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի կառավարության նիստին:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, ընթանում է զննում, ճշտվում է ամեն բան և ապահովագրական ըկեեկրությունը կանի այն, ինչը իր պատասխանատվության մեջ է:

«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել նրանով, ինչ տեղի է ունեցել մայրաքաղաքում: Գիտեք, որ խառը շուկայում այրվել է տարածք, հրդեհ է բռնկվել, իրոք ծանր վիճակ էր: Որ ամենակարևորն է, զոհեր չեն եղել, հրդեհը տարածվել էր առևտրի տաղավարների վրա: Այրվել է հագուստը, իրացման համար պատրաստ իրերը: Կար վտանգ, որ կրակը տարածվեր բենզալցակայանի վրա, սակայն հրշեջ-փրկարարների հերոսական աշխատանքի շնորհիվ հրդեհը մարվեց: Ցանկանում եմ օգտվել առիթից և յուրաքանչյուր հրշեջ-փրկարարին շնորհակալություն հայտնել անձնուրաց աշխատանքի համար: Տեղում գտնվում էր ՆԳ նախարարի տեղակալը, իմ տեղակալը, ինչպես նաև Սամգորիի շրջանի գամգեբելի Կախա Սամխարաձեն: Ապահովագրական ընկերությունը հայտնել է պատրաստակամություն, որ Վարկեթիլիի շուկայում հրդեհի հետևանքով բոլոր տուժածների վնասը կփոխհատուցվի, որի մասին կխոսվի: Ընթանում է զննում, ճշտվում է ամեն բան և ապահովագրական ընկերությունը կանի այն, ինչը իր պատասխանատվության մեջ է: Բացի այդ, տուժածների թեման կքննարկվի անհատական կերպով, քաղաքապետարանը պատրաստ է հանդիպել, ներգրավվել, քննարկել իրավիճակը և մեր հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն