Կախա Կալաձե. Չենք բացառում, որ անպատասխանատու քաղաքական ուժերը կփորձեն ձեռնարկել սադրիչ գործողություններ, ինչպես նրանց սովորությունն է ընտրություններից առաջ, բոլորիդ կոչ եմ անում՝ պահպանել հանգստություն
Կախա Կալաձե. Չենք բացառում, որ անպատասխանատու քաղաքական ուժերը կփորձեն ձեռնարկել սադրիչ գործողություններ, ինչպես նրանց սովորությունն է ընտրություններից առաջ, բոլորիդ կոչ եմ անում՝ պահպանել հանգստություն

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ընտրություններից երեք օր առաջ իր կողմնակիցներին կոչ է անում, պահպանել հանգստություն:

Կալաձեի խոսքով, չի բացառվում, որ կոնկրետ քաղաքական կուսակցությունները փորձեն ձեռնարկել սադրիչ գործողություններ: Կախա Կալաձեն կողմնակիցներին դիմել է խնդրանքով, չտրվել սադրանքներին:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս օգտվել առիթից և մեր կողմնակիցներին, մեր թիմակիցներին դիմել Նաձալադևիի շրջանից: Մեր հաղթանակին մնացել է երեք օր: Ցանկանում եմ, բոլորիդ խնդրել և կոչ անել, որ առավելագույնս պահպանենք հանգստություն: Մենք չենք բացառում, որ անպատասխանատու, կոնկրետ քաղաքական ուժերը կփորձեն ձեռնարկել սադրիչ գործողություններ, ինչպես նրանց սովորությունն է արդեն ընտրություններից առաջ: Ցանկանում եմ խնդրել, որ ոչ մի դեպքում չտրվենք սադրանքներին: Հակառակը, հանգիստ, խաղաղ, ինչպես դա բնորոշ է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը, մեր կողմնակիցներին, այդ նույն հանգստությամբ հաղթենք հոկտեմբերի 31-ին: Դուք չմտածեք, որ դա կլինի միայն կուսակցության կամ կոնկրետ թեկնածուի հաղթանակը, դա կլինի մեր երկրի, մեր հայրենիքի հաղթանակը»,- հայտարարել է Կախա Կալաձեն՝ Նաձալադևիի շրջանում, որտեղ «Վրացական երազանքը» բնակչությանն է ներկայացրել է թեկնածու Միխեիլ Ղավելաշվիլուն: