Իսրայելում ցանկանում են մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար
Իսրայելում ցանկանում են մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար

Իսրայելի կառավարությունը ցանկանում է մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար։ Համապատասխան օրինագիծը կիրակի համաձայնեցրել են իշխող կոալիցիայի մեջ մտնող 6 կուսակցությունների առաջնորդները, գրում է dw.com-ը։

«Օրենքը պետք է լինի շատ հստակ. ահաբեկիչը, որը սպանում է անմեղ մարդկանց, պետք է մահվան դատապարտվի»,- ասվում է կուսակցություններից «Մեր տուն Իսրայել»-ի հայտարարությունում։

Թե երբ այն քննարկման կդրվի խորհրդարանում՝ չի հաղորդվում։

Ներկայում Իսրայելում մահապատիժ գործում է երկու հոդվածով՝ պետական դավաճանության ու մարդկության դեմ հանցագործության համար։ Վերջին անգամ այդ երկրում նման պատիժ կիրառվել է 1962 թվականին։