Իսրաելի իշխանությունները Երուսաղեմի, այդ թվում պատմական քաղաքի շուրջ խստացրել են միջոցները
Իսրաելի իշխանությունները Երուսաղեմի, այդ թվում պատմական քաղաքի շուրջ խստացրել են միջոցները

Իսրաելի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով Երուսաղեմի, այդ թվում պատմական քաղաքի շուրջ խստացրել են միջոցները:

Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», նոր սահմանափակիչ միջոցները երկրում կտևեն մինչև չորեքշաբթի: Ամբողջ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 000 դեպք, մահացել է ավելի քան 100 մարդ: Խստագույն կանոնակարգով Իսրայելի քաղաքացիները կկարողանան տեղաշարժվել միայն նախապես սահմանված ​​դեպքերում:

Իսրայելում, «Covid-19»-ի դեպքերի 20 տոկոսը գրանցվել է Երուսաղեմում: Նշվում է, որ վարակվածների մեծամասնությունը այն խմբի ներկայացուցիչներն են, ովքեր շաբաթներ շարունակ չեն ենթարկվել կառավարության հրահանգներին: