Իշխանությունները համավարակի պայմաններում ձեռնարկում է համամասնական քայլեր, եթե ընդունի լրացիցիչ ուժ, բնակչության շարքերում կառաջանա մեծ անհարմարություն. Թենգիզ Ցերցվաձե
Իշխանությունները համավարակի պայմաններում ձեռնարկում է համամասնական քայլեր, եթե ընդունի լրացիցիչ ուժ, բնակչության շարքերում կառաջանա մեծ անհարմարություն. Թենգիզ Ցերցվաձե

Իշխանությունները համավարակի պայմաններում ձեռնարկում է համամասնական քայլեր, եթե ընդունի լրացիցիչ ուժ, բնակչության շարքերում կառաջանա մեծ անհարմարություն,- այս մասին հայտարարել է վարակիչ հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի ղեկավար, Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, ի տարբերություն այլ երկրների, Վրաստանին հաջողվում է կառավարել վարակը, սակայն դա չպետք է խրախուսի քաղաքացիներին:

«Կառավարությունը համաչափ միջոցներ է ձեռնարկում: Անհրաժեշտից ավելի մեծ ուժ գործադրելու դեպքում կառաջանան լրացուցիչ բարդություններ: Սա մեծ անհարմարություն կառաջացնի բնակչության համար: Կառավարությունը փորձում է բոլոր կոնկրետ դեպքերում օգտագործել այն միջամտությունը, որն այդ պահին բավական է վարակի տարածումը կանխելու համար: Առայժմ, ի տարբերություն այլ երկրների, մեր երկրին դա հաջողվում է: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է չափազանց համարձակ լինենք և անտեսենք վտանգը»,- ասել է Թենգիզ Ցերցվաձեն:

Միևնույն ժամանակ, Ցերցվաձեն մեկ անգամ ևս կոչ է արել քաղաքացիներին հետևել համավարակաբանների կողմից տրված հանձնարարականներին: