Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ենս Սթոլթենբերգին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ենս Սթոլթենբերգին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին: Տեղեկությունն այս մասին տարածում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի կայքէջում հրապարակվել է Ենս Սթոլթենբերգի և Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպման լուսանկարները:

Իրակլի Ղարիբաշվիլին դաշինքի շտաբակայանում «Կայուն աջակցության» առաքելության ձևաչափում մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Թողնել մեկնաբանություն