Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Լիտվայի Հանրապետության դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Լիտվայի Հանրապետության դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարարը ներածական հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության դեսպանի հետ: Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Էնդրյու Կալինդրային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու համար ցուցաբերած աջակցության համար:

«Նա ընդգծել է պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և Լիտվայի դերը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) հաջող իրականացման գործում: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Ուշադրության կենտրոնում էին հատուկ ոլորտներ, ինչպիսիք են ռազմական կրթությունը, ռազմավարական հաղորդակցությունը և կիբերանվտանգությունը: Վրաստանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Լիտվայի հետ սերտ համագործակցությունը պաշտպանության ոլորտում կշարունակվի նաև ապագայում», – ասված է հայտարարության մեջ: