Իրակլի Ղարիբաշվիլի. Բաթումիի համաժողովին մենք քննարկեցինք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են երեք երկրների հեռանկարներին, ԵՄ-ին ձգտմանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Բաթումիի համաժողովին մենք քննարկեցինք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են երեք երկրների հեռանկարներին, ԵՄ-ին ձգտմանը

Բաթումիի համաժողովին մենք քննարկեցինք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են երեք երկրների հեռանկարներին, Եվրամիությանն ուղղված ձգտումներին,- այս մասին կառավարության նիստին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներին:

«Ես ուզում եմ մեկ անգամ եւս արձագանքել երեկվա համաժողովին, որն անցկացվեց Բաթումիում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր կառավարության անունից` նախագահ Շառլ Միշելին, Ուկրաինայի նախագահին պարոն Զելենսկիին և Մոլդովայի նախագահ տիկին Սանդուին:

Շատ հաջող համաժողով էր: Մենք քննարկել ենք բոլոր երեք երկրներին վերաբերող շատ կարևոր հարցեր, բոլոր երեք երկրների հեռանկարները և մեզ միավորող նկրտումները:

Մասնավորապես՝ ԵՄ-ին ձգտելը և ընդհանուր արժեքների պահպանումը և, ընդհանուր առմամբ, դրա շուրջ համախմբումը: Կարծում եմ, որ սա մեր բարեկամ երկրների շատ հաջող այց էր, և ևս մեկ անգամ շնորհակալություն նրանց», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: