Ինդոնեզիայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ, կան զոհեր
Ինդոնեզիայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ, կան զոհեր

Աղետից տուժած Ինդոնեզիայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ: Այս անգամ ուժգին ցնցումներ են զգացվել Յավա կղզու վրա: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Վնասվել են շենքեր:

Աղետի էպիկենտրոնը Բալի կղզու մոտակայքում էր, ուստի ցնցումները զգացել են նաև հանգստավայրային գոտում:

Հիշեցնենք, որ Բալիում այս շաբաթ պետք է անցկացվի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից կազմակպերվող հանդիպում, որին ներկա է գտնվելու ավելի քան 19 000 պատվիրակ: Այդ թվում, նախարարներ և տարբեր երկրների Ազգային բանկի նախագահներ: