Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար,- այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Դավիթ Զալկալիանին, ով եղել է արտաքին գործերի նախարարը, կշարունակի աշխատել որպես ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։