Իլհամ Ալիև. Ադրբեջանի տարածքում Հայաստանի երկրորդ պետության ստեղծում թույլ չենք տա
Իլհամ Ալիև. Ադրբեջանի տարածքում Հայաստանի երկրորդ պետության ստեղծում թույլ չենք տա

Ադրբեջանի տարածքում Հայաստանի երկրորդ պետության ստեղծում թույլ չենք տա,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:

«Եթե որևէ մեկը հայերի համար ցանկանում է ստեղծել երկրորդ պետություն, ապա թող իր տարածքը փոխանցի և այնտեղ ստեղծեն»,- հայտարարել է Ալիևը՝ ռուսական հրատարակությանը տված  հարցազրույցում:

Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր սկզբունք է, սակայն այն չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը, որն անհնար է փոխել առանց այս երկրի թույլտվության:

Ալիևի խոսքով, եթե խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման մասին, Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ լքեն Կալբաջարի և Լաչինի շրջանները և Աղդամի շրջանի մի մասը: