Հունաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Հունաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Հունաստանում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Տեղեկությունն այս մասին տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Գալաքսիդի քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա: Ականատեսների տեղեկությամբ, ցնցումները բավականին հզոր էին և շարունակվել են երկար:

Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի տարածվում:

 

Թողնել մեկնաբանություն