Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի մի քանի փողոցներ
Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի մի քանի փողոցներ

Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի մի քանի փողոցներ: Առատ տեղումների պատճառով Աղմաշենեբելի փողոցում խափանվել է երթևեկությունը:

Բնակելի տները հեղեղվել են Դիմիտրի Թավդադեբուլի փողոցում: Ջուրը հեղեղել է մի քանի տների առաջին հարկը և վնասել կենցաղային տեխնիկան:

Պոմպային աշխատանքները շարունակվում են քաղաքի մի քանի վայրերում: