ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը պաշտոնական այցով կժամանի Վրաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին, Օրբելիանի պալատում:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի նախագահի և Վրաստանի նախագահի դեմ առ դեմ և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարություններով :

Նախատեսվում է հանդիպում նաև ՀՀ նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև:

Պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահը կայցելի հայկական աթոռանիստ տաճար:

Թողնել մեկնաբանություն