Հայաստանի նախագահը կրկին չի ստորագրել գլխավոր շտաբի պետ, Օնիկ Գասպարյանի պաշտոնաթողության հրամանը

Հայաստանի նախագահ, Արմեն Սարգսյանը կրկին չի ստորագրել գլխավոր շտաբի պետ, Օնիկ Գասպարյանի պաշտոնաթողության հրամանը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Արմեն Սարգսյանը կողմերին կոչ է անում իրավիճակը մեղմելու համար, բանակցությունների համար օգտագործել նախագահի ինստիտուտը:

Հայաստանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, ինչ Նիկոլ փաշինյանը ազատել է գլխավոր շտաբի պետի տեղակալին: Դրանից հետո գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ պահանջում էր վարչապետի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջում և պահանջել պաշտոնից հեռացնել գլխավոր շտաբի պետին: