Հետազոտության համաձայն, բնակչության 71 տոկոսը վստահում է եվրամիությանը, իսկ բնակչության 80 տոկոսը գտնում է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի եվրամիության հետ
Հետազոտության համաձայն, բնակչության 71 տոկոսը վստահում է եվրամիությանը, իսկ բնակչության 80 տոկոսը գտնում է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի եվրամիության հետ

Վրաստանի բնակչության 80 տոկոսը գտնում է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի եվրամիության հետ,-այսպիսին է եվրամիության կողմից ֆինանսավորված 2019 թվականի հասարակական կարծիքի հետազոտության արդյունքը:

Վրաստանում եվրամիության ներկայացուցչության լրատվությամբ, հետազոտությունը ցույց է տվել Վրաստանի անխախտ աջակցությունը Եվրամիության նկատմամբ:

Վրաստանում 2019 թվականի հասարակական կարծիքի հետազոտությունը անց է կացվել եվրամիության կողմից ֆինանսավորված նախագծի՝ «եվրամիության արևելյան հարևանության» շրջանակներում: Հետազոտությունը անց է կացվել 2019 թվականի փետրվարից ապրիլ ամիսը ընթած ժամանակահատվածում:

Հետազոտության հիմնական արդյունքների համաձայն, Վրաստանի բնակչության 80 տոկոսը գտնում է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի եվրամիության հետ, Վրաստանի բնակչության 71 տոկոսը վստահում է եվրամիությանը (այս արդյունքը անփոփոխ է 2018 թվականից), Վրաստանի բնակչության 50 տոկոսը դրական կարծիք ունի եվրամիության հանդեպ, բացասական կարծիք է հայտնել միայն 4 տոկոսը: