Հետաքննության նախնական տեղեկությամբ, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը և գլորվել ձորը
Հետաքննության նախնական տեղեկությամբ, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում մեկն անչափահաս է: Մարմնական տարբեր վնասվածք է ստացել 16 մարդ:
«Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում գրանցվել է կանչ, որ Գոմբորիի լեռնանցքում, Թելավիի շրջանի Թեթրի Ծղլեբի գյուղի մեձակայքում, Կախեթիի ուղղությամբ տեղաշարժվող միկրոավտոբուսը, որում գտնվում էին Թբիլիսիի 175-րդ հանրային դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ ծնողների հետ միասին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Հաղորդագրությունն ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ինչպես ներքին գործերի նախարարության աշխատակիցները, այնպես էլ շտապ օգնության և փրկարարական խմբերը:
Հետաքննության նախնական տեղեկությամբ, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում մեկն անչափահաս է: Մարմնական տարբեր վնասվածք է ստացել 16 մարդ, որոնք արդեն տեղափոխվել են հիվանդանոց:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 7-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որին հետևել է երկու կամ ավելի մարդու մահ: Հանցանքը նկատի ունի 6-ից 10 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: