Պետությունը կհոգա Գոմբորիի լեռնանցքում ավտովթարի հետևանքով տուժածների բուժման ծախսերը. Դավիթ Սերգեենկո

Գոմբորիի լեռնանցքում ավտովթարի հետևանքով տուժածների բուժման ծախսերը կհոգա պետությունը,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Նրա խոսքով, կլինիկային դիմել է 23 տուժած: Նրանցից 20-ը շարունակում է բուժումը: Երեք տուժած տեղափոխվել է Թբիլիսի: Նրանցից ոչ մեկի վիճակը ծայրահեղ չէ:

Հիշեցնենք, Գոմբորիում ավտովթարի ժամանակ զոհվել է 4 մարդ և տուժել 23-ը:

Հետաքննության նախնական տեղեկությամբ, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: