Գոմբորիի լեռնանցքում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի
Գոմբորիի լեռնանցքում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Գոմբորիի լեռնանցքում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի,- Առաջին ալիքին այս մասին տեղեկությունը հաստատել են ներքին գործերի նախարարությունում:

Զոհերի թվում մեկն անչափահաս է:

Ավտովթարի ժամանակ տուժած չորս հոգուն տեղափոխում են Թելավիի հիվանդանոց:

Նշենք, որ Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին գլորվել էր ձորը:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, երթուղային տաքսին Թբիլիսիի դպրոցներից մեկի աշակերտներին տանում էր էքսկուրսիայի: