Հայաստանում ավտովթարի հետևանքով տուժել է մոտ 20 զինծառայող
Հայաստանում ավտովթարի հետևանքով տուժել է մոտ 20 զինծառայող

Հայաստանում ավտովթարի հետևանքով տուժել է մոտ 20 զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել Մեղրի-Ծիրանի ձորը կապող ավտոմայրուղու վրա, մայրաքաղաքից 370 կիլոմետր հեռավորության վրա:

«Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որի միջոցով ուղևորվում էին զինծառայողները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ժայռին և կողաշրջվել:

Տուժածները տեղափոխվել են Մեղրիի հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: