Հայաստանի Հանրապետության խորհրդարանում վարչապետի ընտրությունների գործընթացին զուգահեռ, Երևանի կենտրոնում շարունակվում է հանրահավաքը
Հայաստանի Հանրապետության խորհրդարանում վարչապետի ընտրությունների գործընթացին զուգահեռ, Երևանի կենտրոնում շարունակվում է հանրահավաքը

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում վարչապետի ընտրությունների գործընթացին զուգահեռ, Երևանի կենտրոնում շարունակվում է հանրահավաքը: Այս րոպեներին, ընդիմադիր «Ելք» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցների հետ միասին երթ է անում փողոցներով և կոչ անում բնակչությանը միանալ ցույցին:

Այսօր, ընդիմության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ծրագրում են անց կացնել լայնամասշտաբ բողոքի ցույց: Ցույցի մասնակիցների են սպասում նաև շրջաններից:

Բաղրամյան պողոտայի բոլոր ելումուտերը փակ են տարբեր տեսակի պատնեշներով: Տեղում մոբիլիզացված են հատուկ ջոկատայինները:

Ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ցուցարարները շարունակում են քաղաքացիական անհնազանդությունը, որպեսզի խորհրդարանը վարչապետի պաշտոնում չհաստատի Սերժ Սարգսյանին: Պատգամավորը նշել է, որ փակվելու են դեպի խորհրդարան տանող բոլոր ճանապարհները:

Ցուցարարների նպատակն է, նախկին նախագահ և վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին թույլ չտալ մտնել խորհրդարան:

Երեկ հանրահավաքի ժամանակ  բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Տուժել է առնվազն երկու մարդ: Ոստիկանությունը հրապարակում տեղադրել է փշալարեր և ցուցարարների նկատմամբ կիրառել է հատուկ հնարավորություններ, այդ թվում ձայնային նռնակներ:

 

Ապրիլի 13-ին ընդիմադիր «Ելք» կուսակցության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ սկսվել են բողոքի ցույցեր: Փաշինյանը և նրա կողմնակիցները բողոքում են իշխող կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ներկայացման դեմ: Խորհրդարանում նիստը տեղի է ունենալու վաղը, որի ժամանակ ընտրելու են նոր վարչապետին:

Հայաստանի Հանրապետությունը նախագահական կառավարման մոդելից անցել է խորհրդարանական կառավարման մոդելին: Անցած երկուշաբթի, իրավասությունների կատարումն է սկսել երկրի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, որը օրենքի համաձայն ցրել է կառավարությունը: