Հարավային Կարոլինայում հրաձգության հետևանքով զոհվել է իրավապահ
Հարավային Կարոլինայում հրաձգության հետևանքով զոհվել է իրավապահ

Հարավային Կարոլինայում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ իրավապահ, ևս վեցը տուժել են:

Ոստիկանները վիրավորում են ստացել Ֆլորենս քաղաքում անցկացված հատուկ գործողության ժամանակ: Նրանք այցելել են այն տուն, որտեղ անհայտ անձը գերի է վերցրել երեխաներին և մի քանի ժամվա ընթացքում սպառնում էր նրանց սպասնել: Գրոհի փորձի ժամանակ նա կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Քիչ անց հանցագործը հանձնվել է ոստիկանությանը: Հանցանքի մոտիվը դեռևս հայտնի չէ: Տուժածները մնում են հիվանդանոցում:

Տեղի ունեցածի պատճառով ԱՄՆ-ի նախագահը ցավակցել է Հարավային Կարոլինիայի նահանգապետին: