Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի
Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի

Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի: Տեղեկությունն այս մասին տարածում է տեղի մամուլը:

Ոստիկանության վարկածով, հարձակումն իրականացրել է Թուրքիայում ծնված 37-ամյա Գոքմեն Թանիսման: Կասկածյալը կրակել է քաղաքի մի քանի վայրում: Հրաձգությունից հետո նա թաքնվել է դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է:

Իրավապահների համար մինչ այժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հարձակման մոտիվը՝ ահաբեկչությունը, թե վրեժխնդրությունը:

Հիշեցնենք, Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում, Հոկտեմբերի 24-ի հրապարակում զինված անձը տրամվայում կրակել է տեղի ժամանակով 10:45-ին և թաքնվել դեպքի վայրից:

Ոստիկանության տարածած վերջին՝ ճշտված տվյալներով, զոհվել է երեք և վիրավորվել՝ 5 մարդ: