Հանրային հեռարձակողը «միջազգային թափանցիկություն Վրաստան»-ի նյութի կապակցությամբ դիմում է միջազգային կազմակերպություններին
Հանրային հեռարձակողը «միջազգային թափանցիկություն Վրաստան»-ի նյութի կապակցությամբ դիմում է միջազգային կազմակերպություններին

Հանրային հեռարձակողը արձագանքում է «միջազգային թափանցիկություն Վրաստանի» կողմից հրապարակված նյութին՝ «Վրաստանի մամուլի միջավայր 2016-2020 թվականներին»:

Նախ և առաջ, նշենք, որ հանրային հեռարձակողի վերաբերյալ ներկայացված բաժինը դուրս է գալիս օբյեկտիվ գնահատականից և ներառում է քննարկումներ, այն հետազոտություններին հենվելով, որոնց հանդեպ հանրային հեռարձակողն ունի մի շարք հարցեր և նշվածի կապակցությամբ արդեն դիմել է միջազգային և ոչ կառավարական ​​հատվածին, ինչպես նաև լրագրողական էթիկայի խարտիային և հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ, սակայն մինչև այժմ պատասխան չի ստացել:

Հատկանշական է նաև, որ հանրային հեռարձակողը հատուկ մշակված ծրագրի և մասնագիտացված ​​դիտորդների ներգրավվածությամբ, իրականացնում է նախընտրական մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվում են առաջին ալիքի կայքում:

Ինչ վերաբերում է 2019 թվականին NDI-ի պատվերով հետազոտության արդյունքներում հանրային հեռարձակողի հանդեպ վստահության ցուցանիշի, որպես օրինակ ներկայացնելուն, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերին «Սոնար» ընկերության կողմից իրականացրած հեռախոսային հետազոտության համաձայն, առաջին ալիքի հանդեպ վստահությունը ուներ դիտողների 36 տոկոսը, ավելին, անվստահության ամենացածր մակարդակը ՝ 16 տոկոս հեռուստադիտողները ունեին հենց հանրային հեռարձակողի նկատմամբ:

Գնահատման մեջ չեն պատկերվել և փաստաթղթի հեղինակների կողմից ուշադրությունից դուրս են մնացել տարբեր ուղղություններով իրականացրած նախագծերը, որոնք ներառում են 2016-2020 թվականներին հանրային հեռարձակողի գործունեությունը. Տեխնիկական վերազինում և նոր շենքի շինարարության մեկնարկ. 2020 թվականին Վրաստանի առաջին ալիքի ֆինանսավորման 1/5-ն ուղղված է երկրի ներքին արտադրության զարգացմանը. Ստեղծվել է փաստաթուղթ, որը կարգավորում է խմբագրական և լրագրողական գործունեության չափանիշները. Առաջին ալիքի և Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) համագործակցության արդյունքում Վրաստանում հիմնադրվել է տարածաշրջանային ուսումնական կենտրոն:

Այս տարվա սեպտեմբերին, հանրային հեռարձակողի նոր գլխավոր տնօրենի ընտրությունից հետո, ուշադրությունը բևեռվեց հենց այդ կարևորագույն ծրագրերի և նախագծերի շարունակության վրա, որոնք նոր ռազմավարական նպատակների ու խնդիրների հետ միասին, կապահովեն հանրային հեռարձակողի զարգացումն ու հետագա ամրապնդումը:

Վրաստանի առաջին ալիքը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, որոնք նախընտրական ժամանակաշրջանում մոնիտորինգի ժամանակ համագործակցում են և տեղեկություն են ստանում տեղական կազմակերպությունների կողմից պատրաստված նյութերից, մինչ օգտագործելը, վերստուգեն հանրային հեռարձակողի մասին տեղեկությունը: Ինչպես ցույց է տալիս փորձը, նշված հետևությունները սպառված են իրավասու գնահատանքից և նպատակ ունեն վարկաբեկել հանրային հեռարձակողին:

Թողնել մեկնաբանություն