Հանրային հեռարձակողը արձագանքել է «Միջազգային թափանցիկություն - Վրաստան»-ի կողմից հրապարակված հետազոտությանը
Հանրային հեռարձակողը արձագանքել է  «Միջազգային թափանցիկություն - Վրաստան»-ի կողմից հրապարակված հետազոտությանը

Հանրային հեռարձակողը արձագանքել է «Միջազգային թափանցիկություն – Վրաստան»-ի կողմից այսօր հրապարակված հետազոտությանը, որի նպատակը, ինչպես հայտարարում են ոչ կառավարական կազմակերպության անդամները, նոր մենեջմենթի պայմաններում ընթացող իրադարձությունների ուսումնասիրությունն է և առկա մարտահրավերների պարզումը:

Առաջին հերթին, ցանկանում ենք նշել, որ հանրության համար հրատապ թեմայի հետազոտությունը հրապարակելիս կարևոր է, որպեսզի լավ մեկնաբանված լինի հետազոտության կամ զեկույցի պատրաստման մեթոդոլոգիան և տեղեկության ձեռքբերման և մշակման ուղին, որի հետևանքով արտահայտվել են խնդրահարույց հարցեր ևտրվել հանձնարարականներ:

Բացի այդ, հետազոտվող օբյեկտից տեղեկություն ստանալու մեթոդ միայն հանրային տեղեկության պահանջումը չենք համարում ճիշտ, քան որ վերջինս չի պարունակում մեկնաբանություն, որն ինքնին չի տալիս ընթացիկ իրադարձությունների ճիշտ, համալիր ընկալման հնարավորություն:

Համարում ենք, որ նման հարցերը վերլուծելիս, հեղինակները պետք է ցուցաբերեն ավելի շատ պրոֆեսիոնալիզմ և հանրության համար չստեղծեն կեղծ կարծիք՝ իրենց իսկ կողմից ֆինանսավորված կազմակերպության գործունեության նկատմամբ:

 

Հետազոտության զեկույցում արտահայտված անհիմն եզրահանգումները, առանց փաստացի հիմնավորման, ներկայացնում են մեղադրանք և համապատասխանաբար, Հանրային հեռարձակողը համարում է, որ նշված հարցը պետք է քննարկվի իրավական համատեքստում: