Համոզված եմ Վրաստանը Գերմանիայի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին կլինի հիանալի հյուրընկալող. Հուբերտ Քնիրշ
Համոզված եմ Վրաստանը Գերմանիայի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին կլինի հիանալի հյուրընկալող. Հուբերտ Քնիրշ

Ես ուրախ եմ, որ Վրաստանն ընտրվել է Գերմանիայի զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսի հյուրընկալ երկիր և վստահ եմ, որ այն կլինի հիանալի հյուրընկալող,- այս մասին հայտարարել է՝ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրիշը:

Ինչպես նշել է դեսպանը, Գերմանիայի զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսը, շատ կարևոր է զբոսաշրջության ոլորտում:

«Շատ երջանիկ եմ, որ 2022 թվականին Վրաստանը կլինի հատուկ հյուրի կարգավիճակով: Գիտեմ, որ ITB Berlin-ը հատուկ հյուրին ընտրում է շատ ուշադիր, գնահատում է զբոսաշրջության ներուժը: Նրանք դիտում են համագործակցության հնարավորությունները: Շատ ուրախ եմ, որ ընտրվել է Վրաստանը, և համոզված եմ, որ այն կլինի հրաշալի հյուրընկալող երկիր, ինչպես 2018 թվականին Ֆրանկֆուրտի գրքի փառատոնին»,- ասել է Հուբերտ Քնիրշը:

Բեռլինում, աշխարհի ամենամեծ զբոսաշրջության ցուցահանդեսին, 2022 թվականին հյուրընկալող երկրի կարգավիճակ է շնորհվել նաև Վրաստանին: