Գոյություն ուներ փաստարկված հիմք, որ թմրանյութեր իրացնողները սերտ կապ ունեին «Բասիանի» և «Գալերի» ակումբների հետ
Գոյություն ուներ փաստարկված հիմք, որ թմրանյութեր իրացնողները սերտ կապ ունեին «Բասիանի» և «Գալերի» ակումբների հետ

Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, թմրանյութեր իրացնողների ձերբակալության գործով անց է կացրել մամլո ասուլիս:

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազության հետ միասին, շարունակում է պայքարը թմրանյութերի վաճառքի դեմ: Ցավոք վերջին շրջանում, բոլորդ ականատես եղաք երիտասարդների մահվանը: Հատկանշական է, որ բոլոր դեպքերում մահացության փաստը տեղի է ունեցել ակումբներ այցելելուց հետո: Դրա հետ մեկտեղ, զգալիորեն ավելացել է ակումբներ շտապ օգնության կանչերի ցուցանիշը: Գոյություն ունեցող լրատվությամբ, բազմաթիվ երիտասարդներ, այդ թվում անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց, թմրանյութերից թունավորվելու ախտորոշմամբ:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին երեք ամսվա ընթացքում, Թբիլիսիի «Բասիանի»  և «Գալերիա» ակումբներում իրականացնում էին  ինտենսիվ հետաքննչական գործողություններ: Թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար, դատավորի որոշման հիմքով, ակումբներում իրականացվել են փորձնական գնումներ, որը նկարահանվել է տեսախցիկներով:

Նշված հետաքննչական գործողությունների արդյունքում, իրավապահները ի հայտ են բերել 8 թմրավաճառի, որոնք սիստեմատիկ «Բասիանի» և «Գալերի» ակումբներում վաճառում էին թմրանյութեր: Ելնելով այն բանից, որ թմրանյութերի վաճառքը ակումբներում ստացել է շարունակական բնույթ, գոյություն ուներ փաստարկված հիմք, որ թմրավաճառները սերտ կապ ունեին նշված ակումբների հետ: Թմրանյութեր վաճառողների կողմից արգելված թմրանյութերի վաճառքի տարածքը ներկայացնում էր հենց ակումբների շրջակայքը: Թմրավաճառներից մեկը ակումբի պահակախմբի աշխատակիցն է: Նշված անձի ձերբակալությունը տեղի է ունեցել ակումբում: Ոստիկանները, նրան խուզարկելու ժամանակ հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութ:

Համապատասխանաբար, դատավորի թույլտվությամբ, 2018 թվականի մայիսի 12-ին, մոտավորապես ժամը 01:00-ին, հենց այն ժամանակ, երբ հետաքննության ձեռքերում գոյություն ունեցող ապացույցներով, ակումբներում տեղի էր ունենում թմրանյութերի վաճառքը, «Բասիանի» և Գալերի» ակումբներում սկսվել են հետաքննչական գործողություններ:

Բացի այդ, նախատեսելով այն, որ ներքին գործերի նախարարության նպատակն էր՝ հետաքննչական գործողությունները իրականացներ հենց ակումբներում, այնտեղ գտնվող մեծ քանակությամբ երիտասարդներին ակումբից առանց միջադեպի դուրս բերելը և ակումբներում հետաքննչական գործողությունների իրականացման ժամանակ անվտանգության պաշտպանությունը, տեղի է ունեցել ոստիկանության համապատասխան ուժերի կենտրոնացում:

Հետաքննչական գործողությունները սկսվելուն պես, ակումբներում գտնվող անձանց ոստիկանության կողմից պարզաբանվեց, որ եթե նրանք սեփական ցանկությամբ կհանձնեին թմրանյութերը, ապա կազատվեին քրեական օրենսգրքի 260-րդ հովածի համաձայն քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության կոչին համապատասխան, անձանց մի խումբ ակումբում է թողել թմրանյութերը, որոնց վրա այս պահին նշանակված է փորձաքննություն: Նշված անձինք, ակումբում գտնվող այլ անձանց հետ միասին ոստիկանության կողմից դուրս են բերվել ակումբի տարածքից: Նրանց հանդեպ չի իրականացվել ոչ մի ստուգում: Ակումբի ոչ մի հյուր քրեական կարգով չերբակալված չէ:

Իրականացրած քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ, որոնց կողմից ակումբում թմրանյութ իրացնելու յուրաքանչյուր փաստով ոստիկանությունն ոնի դատավորի որոշման հիմքով իրականացված տեսագրություն:

Կոնկրետ, ոստիկանության կողմից ձերբակալված է. 1988 թ. ծնված Վ.Ժ.-ն, 1992 թ. ծնված Լ.Մ.-ն, 1996 թ. ծնված Ք. Մ.-ն , 1997 թ. ծնված Մ. Մ.-ն, 1995 թ. ծնված Բ. Դ.-ն, 1994 թ. ծնված Թ. Չ.-ն, 1994 թ. ծնված Ջ. Է.-ն, 1988 թ. ծնված Գ. Մ.-ն »,- նշված է ՆԳՆ-ի լրատվության մեջ:

Ներքին գործերի նախարարության  լրատվությամբ, «Բասիանի» և «Գալերիա» ակումբերում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ:

Խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիային, որտեղ բողոքում էին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում անցկացված հատուկ գործողությունների դեմ, տեղի է ունեցել բախում, որից հետո վարչական կարգով ձերբակալվել է մոտ 20 մարդ:

«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի»  և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էր ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:

2018 թվականի մայիսի 12-ին նշված ակումբներում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: