Գոյություն ուներ փաստարկված հիմք, որ թմրանյութեր իրացնողները սերտ կապ ունեին «Բասիանի» և «Գալերի» ակումբների հետ
Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, թմրանյութեր իրացնողների ձերբակալության գործով անց է կացրել մամլո ասուլիս:
«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազության հետ միասին, շարունակում է պայքարը թմրանյութերի վաճառքի դեմ: Ցավոք վերջին շրջանում, բոլորդ ականատես եղաք երիտասարդների մահվանը: Հատկանշական է, որ բոլոր դեպքերում մահացության փաստը տեղի է ունեցել ակումբներ այցելելուց հետո: Դրա հետ մեկտեղ, զգալիորեն ավելացել է ակումբներ շտապ օգնության կանչերի ցուցանիշը: Գոյություն ունեցող լրատվությամբ, բազմաթիվ երիտասարդներ, այդ թվում անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց, թմրանյութերից թունավորվելու ախտորոշմամբ:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին երեք ամսվա ընթացքում, Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերիա» ակումբներում իրականացնում էին ինտենսիվ հետաքննչական գործողություններ: Թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար, դատավորի որոշման հիմքով, ակումբներում իրականացվել են փորձնական գնումներ, որը նկարահանվել է տեսախցիկներով:
Նշված հետաքննչական գործողությունների արդյունքում, իրավապահները ի հայտ են բերել 8 թմրավաճառի, որոնք սիստեմատիկ «Բասիանի» և «Գալերի» ակումբներում վաճառում էին թմրանյութեր: Ելնելով այն բանից, որ թմրանյութերի վաճառքը ակումբներում ստացել է շարունակական բնույթ, գոյություն ուներ փաստարկված հիմք, որ թմրավաճառները սերտ կապ ունեին նշված ակումբների հետ: Թմրանյութեր վաճառողների կողմից արգելված թմրանյութերի վաճառքի տարածքը ներկայացնում էր հենց ակումբների շրջակայքը: Թմրավաճառներից մեկը ակումբի պահակախմբի աշխատակիցն է: Նշված անձի ձերբակալությունը տեղի է ունեցել ակումբում: Ոստիկանները, նրան խուզարկելու ժամանակ հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութ:
Համապատասխանաբար, դատավորի թույլտվությամբ, 2018 թվականի մայիսի 12-ին, մոտավորապես ժամը 01:00-ին, հենց այն ժամանակ, երբ հետաքննության ձեռքերում գոյություն ունեցող ապացույցներով, ակումբներում տեղի էր ունենում թմրանյութերի վաճառքը, «Բասիանի» և Գալերի» ակումբներում սկսվել են հետաքննչական գործողություններ:
Բացի այդ, նախատեսելով այն, որ ներքին գործերի նախարարության նպատակն էր՝ հետաքննչական գործողությունները իրականացներ հենց ակումբներում, այնտեղ գտնվող մեծ քանակությամբ երիտասարդներին ակումբից առանց միջադեպի դուրս բերելը և ակումբներում հետաքննչական գործողությունների իրականացման ժամանակ անվտանգության պաշտպանությունը, տեղի է ունեցել ոստիկանության համապատասխան ուժերի կենտրոնացում:
Հետաքննչական գործողությունները սկսվելուն պես, ակումբներում գտնվող անձանց ոստիկանության կողմից պարզաբանվեց, որ եթե նրանք սեփական ցանկությամբ կհանձնեին թմրանյութերը, ապա կազատվեին քրեական օրենսգրքի 260-րդ հովածի համաձայն քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության կոչին համապատասխան, անձանց մի խումբ ակումբում է թողել թմրանյութերը, որոնց վրա այս պահին նշանակված է փորձաքննություն: Նշված անձինք, ակումբում գտնվող այլ անձանց հետ միասին ոստիկանության կողմից դուրս են բերվել ակումբի տարածքից: Նրանց հանդեպ չի իրականացվել ոչ մի ստուգում: Ակումբի ոչ մի հյուր քրեական կարգով չերբակալված չէ: