Ղվարելիում գետերի հորդառատանալու հետևանքով հեղեղվել են վարելահողերն ու խաղողի այգիները
Ղվարելիում գետերի հորդառատանալու հետևանքով հեղեղվել են վարելահողերն ու խաղողի այգիները

Ղվարելլիում հորդառատ անձրևների հետևանքով Դուրուջի  և Շորոխևի գետերի մակարդակը բարձրացել է: Բալղոջիանի և Ախալսոփելի գյուղերում Շորոխևի գետը քանդել է ափը և հեղեղել վարելահողերը, խաղողի այգիները և անասնապահական տնտեսությունները:

Քվարելիի քաղաքապետարանում ասում են, որ  Դուրուջի գետը վարարումից վտանգ է սպառնում նաև  Ղվարելիի տարածքում գտնվող խաղողի այգիներին: Այս պահի դրությամբ  որոշ տարածք հեղեղվել է:

Գետափերի ամրացման համա մոբիլիզացվում է  համապատասխան տեխնիկա:

Ջրհեղեղ է նաև Լագոդեխիի մունիցիպալիտետում: Աղետի հետևանքով հեղեղվել են քաղաքապետարանի ութ գյուղեր` Գուրգենիանի, Ցոդնիսկարի, Վարդիսուբանի, Կարթուբանի, Գիորգեթի, Ափենի, Ճաբուկիանի և Լելիանի: