Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվելու է Եվրամիության արտաքին գործերի նախարարների նիստում
Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվելու է Եվրամիության արտաքին գործերի նախարարների նիստում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկվելու է Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Եվրամիության խորհրդի նիստը տեղի կունենա Լյուքսեմբուրգում: Հաղորդվում է, որ լրագրողներին չի թույլատրվի ներկա գտնվել 27 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Եվրոպացի դիվանագետները քննարկելու են նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման ֆոնին Մոսկվայի հետ գոյություն ունեցող հարաբերությունները: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում լրագրողներին ասել է, որ արտաքին գործերի նախարարները կայացնելու են քաղաքական որոշում, կապված պատժամիջոցների կիրառմանը, այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Նավալնիի հնարավոր թունավորման հետ:

Եվրամիության խորհրդի օրակարգում կլինի նաև իրավիճակը Բելառուսում: Եվրոպացի դիվանագետի խոսքով,  նախարարները քննարկելու են պատժամիջոցների ընդլայնման հարցը, երկրի իշխանությունների, այդ թվում  նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ:

Թողնել մեկնաբանություն