Գերմանիա եռամսյա աշխատանքի մեկնող Վրաստանի քաղաքացիների սոցիալապես անապահովի կարգավիճակը չի չեղարկվի
Գերմանիա եռամսյա աշխատանքի մեկնող Վրաստանի քաղաքացիների սոցիալապես անապահովի կարգավիճակը չի չեղարկվի

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր Գերմանիա են մեկնում օրինական զբաղվածության ծրագրի շրջանակներում և ունեն սոցիալապես անապահովի կարգավիճակ, չեն կորցնի այս կարգավիճակը:

Ինչպես նախարարությունից հայտնեցին Վրաստանի Առաջին ալիքին, Գերմանիայում օրինական աշխատանքի ծրագրին մասնակցելը ո՛չ կարգավիճակը կասեցնելու, ո՛չ ընտանիքի միավորները ճշտելու հիմք չէ:

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիները ապրիլի 1-ից կկարողանան օրինական աշխատել Գերմանիայում: Գրանցումն արդեն սկսվել է, և մինչև 95 հազար դիմորդ արդեն գրանցվել է համապատասխան կայքէջում: Գերմանիայում աշխատանքի ընդունվելու համար դիմորդները պետք է բավարարեն մի քանի պահանջներ: Մասնավորապես, 18-ից 60 տարեկան; գյուղատնտեսության ոլորտում աշխատելու փորձ, Գերմանիա մեկնելուց երեք ամիս առաջ չպետք է արտաքսված կամ գտնված լինի Շենգենի տարածքում: Ցանկալի է հաղորդակցման մակարդակով գերմաներենի կամ անգլերենի իմացություն:

Գերմանիայում, գյուղատնտեսության ոլորտում, սեզոնային աշխատանքի առավելագույն ժամկետը երեք ամիս է: Շաբաթական աշխատանքային ժամերը հինգից վեց օր են, օրեկան ութից տաս ժամ: Նվազագույն աշխատավարձը կկազմի ժամը 9,5 եվրո: Աշխատողը ստիպված կլինի ինքնուրույն վճարել բնակարանի և սննդի համար: Գործատուից պահանջվում է միայն գնել բժշկական ապահովագրության պոլիս: