Ֆրանսիայում սկսվել է բանտապահների համընդհանուր գործադուլը
Ֆրանսիայում սկսվել է բանտապահների համընդհանուր գործադուլը

Ֆրանսիայում սկսվել է բանտապահների համընդհանուր գործադուլը: Բանտերի աշխատակիցները ցույցի պատճառ են անվանում վերջին ժամանակներում բանտարկյալների կողմից հաճախակի դարձած հարձակումները: Արհմիությունների ներկայացուցիչները պահանջում են պատժակատարողական հիմնարկներում անվտանգության նորմերի խստացում և աշխատավարձերի ավելացում: Ֆրանսիայի արդարադատության նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ բանտերի աշխատակիցների բողոքը շարունակվում է արդեն մեկ շաբաթից ավել: Ցույցը կազմակերպվել է այն բանից հետո, ինչ օրեր առաջ Փարիզի մոտակայքում գտնվող բանտում բանտարկյալները հարձակվել են երեք բանտապահի վրա: Բացի այդ ևս երկու աշխատակից տուժել է Կալե քաղաքի բանտում տեղի ունեցած հարձակման արդյունքում:

Ֆրանս Պրեսը գրում է, որ այս պահին Ֆրանսիայի բանտերում աշխատում է 28 հազարից ավելի մարդ: Նրանք ընդհանուր առմամբ տեղաբախշված են 188 հիմնարկում, որտեղ պատիժ է կրում 78 հազարից ավելի մարդ: