Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցով պահպանում է չեզոքություն, որը նրան պարտավորեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մանդատը. Իլհամ Ալիև
Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցով պահպանում է չեզոքություն, որը նրան պարտավորեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մանդատը. Իլհամ Ալիև

Ֆրանսիան, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Լեռնային Ղարաբաղի հարցով պահպանում է չեզոք դիրք։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Ֆրանս 24-ին տված հարցազրույցում։

«Յուրաքանչյուր երկիր ունի դաշնակիցներ և ընկերներ ազգային մակարդակով, որոշ երկրների հետ ավելի ակտիվ, իսկ որոշ երկրի հետ նվազ ակտիվ կապեր են։ Դա նորմալ է և ոչ մեկ դրան դեմ չէ։ Սակայն եթե որևէ երկիր ունի միջնորդի դեր, ապա երկու երկրները, Հայաստանն ու Ադրբեջանը սպասում են չեզոք դիրքի»,-  այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ռազմական մասնակցության մասին տարածված տեղեկությունը Ադրբեջանի նախագահը համարում է սուտ։ Ալիևի հայտարարությամբ Ադրբեջանը օգտագործում է թուրքական արտադրության զենք, ինչպես նաև ռուսական և իսրայելական սպառազինություն։ Սակայն ինչ վերաբերում է թուրքական բանակին, ապա նրանք այս գործողությանը չեն մասնակցում։

Դրա հետ մեկտեղ, Ալիևի պարզաբանմամբ, Էֆ-16 տեսակի թուրքական ավիակործանիչները երկրում մնացել են Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններից հետո և նրանք չեն կիրառվում։