«Ֆորսաժ 9»-ի ռեժիսորը շնորհակալություն է հայտնում Թբիլիսիին
«Ֆորսաժ 9»-ի ռեժիսորը շնորհակալություն է հայտնում Թբիլիսիին

Ավարտվել են «Ֆորսաժ 9»-ի նկարահանումները: Ռեժիսոր Ջասթին Լինը այս մասին գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:

Ռեժիսորը սոցիալական ցանցի միջոցով շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքներին և երկրներին, որտեղ իրականացվել են ֆիլմի նկարահանումները: Այդ թվում՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին, որտեղ հոլիվուդյան հայտնի ֆիլմը նկարահանում էին մեկ ամսվա ընթացքում:

Վրաստանից բացի, «Ֆորսաժ 9»-ի նկարահանումներն ընթանում էին Մեծ Բրիտանիայում, Թայլանդում և ԱՄՆ-ում: