Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տարհանվել է 200 000 մարդ
Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տարհանվել է 200 000 մարդ

Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տարհանվել է 200 000 մարդ:

Երկրի արևելյան կղզիներում աղետը դարձել է ջրհեղեղի պատճառ:

Անվտանգության նախնական միջոցներին համապատասխան, դադարեցվել են ավիաչվերթները, փակվել են դպրոցները և կառավարական գերատեսչությունը: «Կամուր» թայֆունն արդեն 20-րդն է, որը վրա է հասել Ֆիլիպիններին ընթացիկ տարում: Աղետի գոտում քամում արագությունը հասնում է 150 կիլոմետրի:

Զոհերի և կարևոր վնասի մասին տեղեկություն չի տարածվում: