Ինչ է կատարվում Տոկիոյում, որտեղ սպասում են թայֆունի (ֆոտո, վիդեո)

Ճապոնիային է մոտենում «Հագիբիս» հզորագույն թայֆունը: Օդերևութաբանների կանխատեսմամբ, մեկ վայրկյանում 50-70 մետրի հասնող քամու արագությամբ տեղաշարժվող «Հագիբիսը» իր մասշտաբով հնարավոր է, դառնա ավերիչ:

Աղետը դեպի կղզիներ է տեղաշարժվում հարավ-արևելքից և այսօր կհասնի Տոկիո և դրա մերձակայք:

Օդերևութաբաններն աղետը համեմատում են 1958 թվականի «Իդա» թայֆունի հետ, որի հետևանքով զոհվել է 1269 մարդ:

Երկրի վարչապետը կառավարությանը բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կոչ է արել: Ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 800 չվերթ:

Ինչպես հայտնի է, Ճապոնիայում սպասվող թայֆունի պատճառով հետաձգվել է Ռեգբիի աշխարհի գավաթի երկու խաղ:

Տեսագրությունը և լուսանկարները Տոկիոյում նկարահանել է Վրաստանի Առաջին ալիքը: