«Էյ Բի Սի նյուսը» Ջորջիայի նահանգում ձայների հաշվարկի մասին ռեպորտաժի ժամանակ ցուցադրել է Վրաստանի ընտրատեղամասը (տեսանյութ)

Ամերիկյան «Էյ Բի Սի նյուս» հեռուստաալիքը (ABC News) եթերում Ջորջիայի նահանգի ձայները հաշվելու գործընթացի մասին խոսելիս, ցուցադրել է Վրաստանի ընտրատեղամասը:

Մասնավորապես, եթերում ցուցադրվել են Թբիլիսիի թիվ 55 հանրային դպրոցում բացված ընտրատեղամասի մոտ հերթում կանգնած ընտրողները:

Հիշեցնենք, որ Ջորջիա նահանգը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի որոշիչ գործոններից մեկն է: Վրաստանում, նախնական արդյունքների համաձայն, նախագահ Դոնալդ Թրամփը մի փոքր առաջ է անցել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենից: