ԱՄՆ-ի ընտրիչների կոլեգիան նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ջո Բայդենին
ԱՄՆ-ի ընտրիչների կոլեգիան նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ջո Բայդենին

ԱՄՆ-ի ընտրիչների կոլեգիան 306 կողմ, 232 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ջո Բայդենին: Այս մասին հաղորդում է «Բի Բի Սին»:

Վերջին նահանգը, որտեղ կայացել էր քվեարկությունը, Քալիֆորնիան էր, որն 538 հոգանոց ընտրիչների կոլեգիայում ունի 55 ձայն: Հենց Քալիֆորնիայի շնորհիվ էր, որ Ջո Բայդենին հաջողվեց ստանալ անհրաժեշտ 270 ձայնը:

Արդյունքները, որոնք հաստատվել են կոլեգիայի կողմից, պաշտոնապես կհրապարակվեն հունվարի 6-ին, իսկ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին և Ջո Բայդենը կստանձնի Սպիտակ տունը: