Դիմում եմ աբխազ եղբայրներին, զգոն լինել, Ռուսաստանի կողմից «անկախության ճանաչումը» այդքան էլ չի ծառայում աբխազների շահերին
Դիմում եմ աբխազ եղբայրներին, զգոն լինել, Ռուսաստանի կողմից «անկախության ճանաչումը» այդքան էլ չի ծառայում աբխազների շահերին

Դիմում եմ աբխազ եղբայրներին, զգոն լինել ընթացող իրադարձությունների նկատմամբ, այս ճանաչումը ներկայացնում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում, որն այդքան էլ չի ծառայում աբխազների շահերին,- այս մասին նշված է Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության հայտարարությունում, որը տարածվում է Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի «անկախության» ճանաչման օրվա հետ կապված:

Դրա հետ մեկտեղ, Աբխազիայում բնակվող քաղաքացիներին հիշեցնում են, որ Վրաստանի իշխանությունը նրանց առաջարկում է օգտվել բոլոր այն բարիքներից, որը ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ ունի Վրաստանի ցանկացած քաղաքացի, անկախ սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից և կրոնից:

«Օգոստոսի 26-ին, բռնազավթած Աբխազիան «տոնում է» Ռուսաստանի կողմից որպես «անկախ պետություն» ճանաչումը: Անցած 10 տարիները հստակ ցույց են տալիս բռնազավթված Աբխազիայի իրական կյանքը – անկայուն քաղաքական իրավիճակ, փխրուն սոցիալ-տնտեսական իրավիճակ, ավերված էկոնոմիկա, ավելացած կրիմինոգեն վտանգներ, անորոշ հեռանկար ունեցող երիտասարդություն, անհույս տարեց մարդիկ և թոշակառուներ, հուսահատ հասարակություն, Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին զոհ գնացած հազարավոր մարդկանց ճակատագրեր, տարհանված վրացիներից հետո, սեփական տներից փախստական դարձած և Աբխազիայից հեռացած աբխազներ: Կեղծ հայրենասիրության զգացումը ոչ բարենպաստ իրականության և առավել շատ անհասկանալի ապագայի ֆոնին իրոք անհասկանալի է: Սա է պե՞տք տոնել: Չէ որ սա մեր ողբերգությունն է:

Դիմում եմ իմ աբխազ ընկերներին, զգոն լինել ընթացող իրադարձությունների նկատմամբ, մենք լավ գիտենք, որ այս ճանաչումը հիմնված չէ որևէ միջազգային իրավական բազայի վրա, այլ հակառակը, ներկայացնում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում, որն այդքան էլ չի ծառայում աբխազների շահերին, քանի որ Ռուսաստանն արհամարելով 2008 թվականի պայմանագրով ստանձնած պարտականությունները, անկախության քողի տակ տարածաշրջանում իր համար սարքել է ռազմական հարթակ:

Մեր ուսերին մեծ պատասխանատվություն է երիտասարդների դաստիարակման գործում: Աբխազ հայրենակիցները նշում են, որ երիտասարդությունը մեծանում է էթնո-ռադիկալիզմի ազդեցությամբ: Կեղծ իդեալներով և ատելության հռետորությամբ մեծացած սերնդին դժվար կլինի ինքնահաստատվել, առավել ևս, որ պատմականորեն հաստատված է՝ էթնո-ռադիկալիզմով որևէ հասարակություն չի կարող զարգանալ և համերաշխությունն է բնորոշ զարգացող մարդկությանը:

Ուստի, քաջ պետք է գիտակցեն, թե ինչ պայմաններում են ստիպված գոյատևել և իմանալ, որ Վրաստանը նրանց կողքին է, Վրաստանի իշխանությունը նրանց առաջարկում է օգտվել բոլոր այն բարիքներից, որը ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ ունի Վրաստանի ցանկացած քաղաքացի, անկախ սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից և կրոնից»,- հայտարարում են Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարությունում:

Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչել է բռնազավթված Աբխազիաի և Ցխինվալիի շրջանի անկախությունը: