Դավիթ Զալկալիանի. Ողջունում ենք Շառլ Միշելի հերթական այցը Վրաստան և առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում անձամբ նրան
Դավիթ Զալկալիանի. Ողջունում ենք Շառլ Միշելի հերթական այցը Վրաստան և առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում անձամբ նրան

Մենք ողջունում ենք Շառլ Միշելի հերթական այցը Վրաստան և առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում անձամբ նրան, – ասաց արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ կապված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Վրաստան կատարած այցի հետ:

Նա շնորհակալություն հայտնեց նախագահ Միշելին և նրա թիմին՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծմանը մասնակցելու համար:

«Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ևս մեկ այցը Վրաստան և առանձնահատուկ շնորհակալություն հայտնում նրան անձամբ և իր թիմին, որը մասնակցում էր երկրում ստեղծված ճգնաժամի լուծմանը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան բարձր է Վրաստանի քաղաքական տեղը ԵՄ քաղաքական օրակարգում և այն փաստը, որ նա այսօր էլ է այցելում Վրաստան, ցույց է տալիս, որ ԵՄ-ն մեծապես շահագրգռված է Վրաստանում իրավիճակ կայունացմամբ, երկրի զարգացմամբ և Վրաստանի անշրջելիությամբ: Համոզված եմ, որ այսօրվա օրը ևս մեկ քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին: Այսօր երկրի ժողովրդավարության հաղթանակն է, որը, վստահ եմ, զգալիորեն կնպաստի ժողովրդավարական գործընթացների անշրջելիությանը և եվրոպական ընտանիքին մեր լիարժեք ինտեգրմանը: Իհարկե, մենք կշարունակենք առաջ շարժվել էլ ավելի հստակ, համարձակ քայլերով, որպեսզի մեր հավակնոտ ծրագիրը 2024 դիմումի հետ կապված կարողանա կյանքի կոչվել ԵՄ-ում», – ասաց Զալկալիանին: