Դավիթ Զալկալիանի. Մայք Փոմփեոյի նախաձեռնությամբ Վրաստանն արդեն երկրորդ անգամ մասնակցելու է Տրանսատլանտյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Դավիթ Զալկալիանի. Մայք Փոմփեոյի նախաձեռնությամբ Վրաստանն արդեն երկրորդ անգամ մասնակցելու է Տրանսատլանտյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Հաջորդ շաբաթ, ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի շրջանակներում նախատեսված Վրաստանի պատվիրակության Նյու Յորք այցը գլխավորելու է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին,- այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ կառավարության նիստի ավարտից հետո:

Նրա խոսքով, գերագույն վեհաժողովի նիստին, բարձր մակարդակի բանավեճին նախագահը ելույթ է ունենալու խոսքով:

Դավիթ Զալկալիանիի խոսքով, նախատեսված են բազմաթիվ զուգահեռ միջոցառումներ, այդ թվում՝ համընդհանուր առողջապահության մասին բարձր մակարդակի հանդիպում և կայուն զարգացման նպատակների գագաթնաժողով, որը նույնպես անցկացվում է գերագույն վեհաժողովի շրջանակներում:

«Արդեն երկրորդ անգամ, ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի նախաձեռնությամբ մասնակցելու ենք Տրանսատլանտյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Երկրորդ տարին է, Վրաստանին պաշտոնապես հրավիրում են այս միջոցառմանը և սա մեր եվրատլանտյան գործընկերների կողմից Վրաստանի ճանաչումն է որպես ամենահաջողակ ասպիրանտ երկիր»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Արտաքին գործերի նախարարի խոսքով, Վրաստանի պատվիրակությունը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: