Դավիթ Գարեջին հայտնվել է վտանգված հուշարձանների վերջնական ցուցակում
Դավիթ Գարեջին հայտնվել է վտանգված հուշարձանների վերջնական ցուցակում

Դավիթ Գարեջին հայտնվել է «Եվրոպա Նոստրայի» վտանգված հուշարձանների վերջնական ցուցակում: Ինչպես ասվել է այս թեմային նվիրված կոնֆերանսի ժամանակ, հատկապես վտանգված  հուշարձանների  ծրագրի նպատակն է, տեղական, ազգային և միջազգային մակարդակով ուժերի մոբիլիզացում, որպեսզի նշված հուշարձանների վրա վերականգնման և վերանորոգման աշխատանքները սկսվեն անհապաղ:

«Եվրոպա Նոստրա»-ն ապահովում  է մանրամասն փորձագետական երաշխավորությունների և գործուն պլանի մշակումը: Ծրագիրը թույլ է տալիս նաև ֆինանսական աղբյուրներ փնտրել միջազգային մակարդակով, կլինի դա  մասնավոր, թե պետական ​​ֆինանսավորման աղբյուրներ: 2018 թ. առանձնահատուկ վտանգի տակ գտնվող  յոթ հուշարձանի ծրագրի եզրափակիչ փուլ անցած կոթողները անվանվել են «Եվրոպա Նոստրա» և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի կողմից: Դավիթ Գարեջի հետ միասին ցուակում հայտնվել են նաև Վոսկոպոյա և Վիթկուկ համալիրները (Ալբանիա), Վիեննայի պատմական կենտրոնը (Ավստրիա), Բուզժուլայի համալիրը (Բուլղարիա), Կոնստանտայի խաղատունը (Ռումինիա), Պրինկիպոյի հունական մանկատունը, արքայազների կղզին (Թուրքիա) և Գրիմսբիի սառցե գործարանը (Միացյալ Թագավորություն):

Առանձնահատուկ վտանգի տակ գտնվող « յոթ հուշարձանի» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի հունվարին, եվրոպական ոչկառավարական կազմակերպությունների դաշնության ՝ Եվրոպա Նոստրայի կողմից: