Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին գլխավոր դատախազությունում հարցաքննվել է Դավիթ Գարեջիի գործով:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են դատախազությունից:
Քննչական գերատեսչության տվյալներով, օտար երկրին Վրաստանի տարածքի մի մասը հանձնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու փաստով, երեկ հարցաքննվել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Դատախազությունում պարզաբանում են, որ հենց պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկությունները հիմք են դարձել հետաքննությունը սկսելու համար: