Դատարանում հաստատում են, որ Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված անձը՝ Սաեդ Դուդաևն է
Դատարանում հաստատում են, որ Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված անձը՝ Սաեդ Դուդաևն է

Բողոքարկիչ դատարանում հաստատում են, որ Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված անձը՝ Սաեդ Դուդաևն է:

Նրա նկատմամբ պատժիչ միջոցառումների հարցով բողոքարկիչ դատարանում լսումները հավանաբար տեղի կունենա վաղը: Առաջին ատյանի որոշման դեմ, որը նախատեսում էր կալանք, բողոքել է պաշտպանող կողմը:

Հայցը արդեն ներկայացվել է դատարան: Կողմերի համար դեռևս անհայտ է քննարկելու է այս հարցը դատավորը նրանց ներկայությամբ թե ոչ:

Նշենք, որ դատարանը իրավասու է հայցը քննարկել առանց լսումների:

Հիշեցնենք, հակաահաբեկչական հատուկ գործողությունը Գաբրիել Սալոսի փողոցում տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին:

Հատուկ գործողության ժամանակ զոհվել է մեկ հատուկ ջոկատային, վիրավորվել է ՆԳՆ-ի 4 աշխատակից:

Ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը ոչնչացվել են:

Հատուկ գործողության ժամանակ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել: