Չնայած մարտահրավերներին, ագրեսիային պատասխանում ենք կառուցողական ներգրավվածությամբ և խաղաղ լուծմանն ուղղված բանակցություններով. Մամուկա Բախտաձե
Չնայած մարտահրավերներին, ագրեսիային պատասխանում ենք կառուցողական ներգրավվածությամբ և խաղաղ լուծմանն ուղղված բանակցություններով. Մամուկա Բախտաձե

Ոչ ոք այնպես չի գնահատի խաղաղությունը, ինչպես նա, ով դրա պակասը զգացել է իր մաշկի վրա,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Նելսոն Մանդելայի խաղաղության գագաթնաժողովին խոսքով ելույթ ունենալիս, որը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում:

Վարչապետը ընդգծել է Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակը և կառավարության «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնությունը:

«Ռուսաստանի Դաշնության հետ ընթացող կոնֆլիկտը մարտահրավեր է իմ երկրի՝ Վրաստանի խաղաղության համար: Այն մեկնարկում է առնում 1990 թվականից սկզբից և վերաբերում հարյուր հազարավոր մարդկանց: Նրանք ստիպված են եղել լքել իրենց տները և կրկին չեն կարողանում վերադառնալ կամ մնում են օկուպացված տարածքներում և կտրված են մնացած աշխարից, ազգային խտրականության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների զոհն են: 21-րդ դարում մենք կրկին փշալարերի ներկան ենք, որոնք ընտանիքներ են բաժանում»,- հայտարարել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին, Վրաստանը ագրեսիային պատասխանում է կառուցողական ներգրավվածությամբ և խնդրի խաղաղ լուծմանն ուղղված բանակցություններով:

«Մենք ունենք կայուն նպատակ, օկուպացայի մյուս կողմում բնակվող մեր քաղաքացիների համար լսելի դարձել մեր ձայնը և տարբերությունների միջև տանենք կամուրջ, որպեսզի մեր ազգն ապագայում ունենա միասնություն և բարօրություն»,- նշել է Մամուկա Բախտաձեն: