Չինաստանում նոր կորոնավարակից մահացածների թիվը հասել է 2663֊ի, իսկ վարակից բուժվածներինը գերազանցել է 27 200֊ը
Չինաստանում նոր կորոնավարակից մահացածների թիվը հասել է 2663֊ի, իսկ վարակից բուժվածներինը գերազանցել է 27 200֊ը

Չինաստանում նոր կորոնավարակից մահացածների թիվը հասել է 2663֊ի։ Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովի հաղորդմամբ, վարակից արդեն բուժվել է 27 200 մարդ։

Չինաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում մահացել է 71, իսկ հիվանդանոցից դուրս է գրվել 2600 մարդ։

Նոր կորոնավարակով Չինաստանում վարակված է 77 600 մարդ։ Բացի այդ, բժիշկները հետևում են վարակվածների հետ հնարավոր կապ ունեցող մոտ 88 000 մարդու։

Չինաստանի իշխանությունները նոր կորոնավարակի մասին հայտնել են անցած տարվա դեկտեմբերին։ Վարակը տարածված է աշխարհի ավելի քան 30 երկրներում։ Ամբողջ աշխարհում մահացածների թիվը հասել է 2699֊ի։